‘
ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Դոլդը, Դեւիդ Վալադաոն, Ֆրենկ Փալոունը մարտի 18-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության եւ արդարության մասին բանաձեւ կներկայացնեն ԱՄՆ օրենսդիր մարմին: Փաստաթղթում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արվում աշխատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անկեղծ եւ ամուր հարաբերությունների հասնելու ուղղությամբ` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի եւ հետեւանքների լիակատար ճանաչման հիման վրա:
‘