‘«ՀայՌուսգազարդ» 2012թ. ընթացքում կրել է 64,9 մլրդ դրամի վնաս’

694

Հունիսի 30-ին Երևանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքից:

Ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2012թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը՝ հաշվի առնելով Ընկերության Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը: Քննարկվել է նաև 2012 թվականի շահաբաժինների վճարման հարցը և որոշում ընդունվել շահաբաժինները բաժնետոմսերի դիմաց չվճարել և չբաշխել՝ հաշվի առնելով ընկերության կողմից 2012թ. ընթացքում կրած վնասը՝ 64,9 մլրդ դրամ չափով:

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհուրդ հետևյալ կազմով.

1) Գոլուբև Վալերի Ալեքսանդրի

2) Հարությունյան Վարդան Ռուբենի

3) Վասիլև Նիկոլայ Վյաչեսլավի

4) Իսայան Իոսիֆ Գեորգիի

5) Կարպել Ելենա Եվգենիի

6) Մովսիսյան Արմեն Խիկարի

7) Ֆրոլով Ալեքսանդր Ալեքսանդրի:

Ժողովի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային մի շարք այլ հարցեր:

 

Նույն օրը տեղի է ունեցել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ընկերության Տնօրենների Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալերի Գոլուբևը, Տնօրենների Խորհրդի նախագահի տեղակալ՝ Արմեն Մովսիսյանը, Տնօրենների Խորհրդի քարտուղար՝ Վահե Ստեփանյանը:

Նախորդ հոդվածը‘Արիզոնայում զոհվել է 19 հրշեջ’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտ Նազարյանը նշանակվել է Ռոբերտ Նազարյանի պաշտոնում’