Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ, հայտնում են ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ–ի միջոցով ինքնությունները պարզելու համար»,-ասված է հայտարարությունում: