‘
Ալմաստների արդյունահանմամբ զբաղվող ռուսական «Ալռոսա» ընկերությունը Յակուտիայի հանքերում հայտնաբերել է աշխարհում ամենամեծ ալմաստե բյուրեղներից մեկը: Ընկերության փոխանցմամբ՝ 158,2 կարատանոց բնական քարը $1,5մլն է գնահատվել:
Ընկերության մասնագետների կարծիքով՝ աճուրդի ժամանակ թանկարժեք քարի գինը կգերազանցի 1,5մլն-ը: «Մշակման արդյունքում այս քարից բարձր որակային հատկանիշներով մի քանի ադամանդ կստացվի, որոնց արժեքը մի քանի հարյուր հազար դոլար կկազմի»,- ասել են փորձագետները:
‘