‘Հայտնաբերվել է ժամկետային զինվորականի դին՝ կախված վիճակում. ՊՆ’

4484

‘

Հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): 

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

‘

Նախորդ հոդվածը‘Չիկագոյում տապալվել է Pokemon Go-ի փառատոնը’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է բարձր ջերմային ֆոն’