‘Հայտնաբերվել է «հետախուզման» մեջ գտնվող գնդացիր’

4047

Սեպտեմբերի 7-ին մի քաղաքացի զանգահարել էր ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ Խանջյան փողոցում գտնվող «Շախմատի տան» հետնամասում 7,62 մմ տրամաչափի գնդացիր է թողնում:

ՀՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ դատաձգաբանական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ գնդացիրը կրակելու համար պիտանի է:

Հոկտեմբերի 26-ին պարզվել է, որ այդ գնդացիրը 2003 թ. ապրիլի 7-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից գտնվել է հետախուզման մեջ:
Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ ‘
Հաջորդ հոդվածը‘Կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից 3-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից ‘