‘Հայտնաբերվել է Ռոման Աբրամովիչի փաստաբանի դին’

715

Ֆրանսիայի ամենահայտնի փաստաբաններից մեկը՝ Օլիվիե Մետցները, որը վերջին շրջանում զբաղվում էր ռուս մեծահարուստ Ռոման Աբրամովիչի աղմկահարույց դատավարություններով, մահացած վիճակում հայտնաբերվել է իրեն պատկանող Բրետանի կղզու մերձակայքում, տեղեկացնում է BBC-ն:

Մետցների դին դուրս է բերվել ջրից: Ոստիկանության նախնական վարկածով փաստաբանը ինքնասպանութուն է գործել:  Փոխանցվում է նաև, որ նրա տանը նամակ է գտնվել:

63-ամյա Մետցները հայտնի է դարձել նրանով, որ մի շարք սկանդալային դատավարություներում ներկայացրել է հայտնի մարդկանց շահերը:

Մետցների ծառայություններին դիմած ամենահայտնի կազմակերպությունը Continental Airlines-ն էր, որը փաստաբանի ջանքերով անմեղ ճանաչվեց 2000թ-ին Concorde գերձայնային ինքնաթիռի՝ Փարիզում տեղի ունեցած վթարում:

Նախորդ հոդվածը‘Տրոպիկական անձրևներից Կոլումբիայում հազարավոր ընտանիքներ են տուժել’
Հաջորդ հոդվածը‘ԲՈՒՀ-երի ուսխորհուրդները քաղաքականացված են. ՄԻՊ-ի զեկույցը’