‘
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը բռնագրավել է տարբեր բեռնատարողության տասնվեց բեռնատար մեքենաներ, որոնք տեղափոխել են լորենի, բոխի, հացենի տեսակների փայտանյութ: Առգրավված փայտանյութերը ավտոմեքենաներով տեղափոխվել են պահպանվող տարածք, կազմվել են արձանագրություններ, և կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ:
Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Բնապահպանության նախարարությունն ազգաբնակչությանը տեղեկացնում է, որ ստուգայցերը մշտական են, և կոչ է անում զերծ մնալ ապօրինի ծառահատումներից:
Հիշեցնենք, որ օրերս տեսչությունը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին և տարանցիկ ճանապարհներին հայտնաբերել է ապօրինի ձեռքբերված փայտանյութ տեղափոխոխող 9 բեռնատար:
‘