‘
Երևանում, դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Շենգավիթ համայնքում, Կաշեգործների փողոցում գտնվող մի տնակում հայտնաբերվել է երիտասարդի դի` հրազենային վնասվածքով:
Ավելի ուշ պարզվել է, որ նա 26-ամյա Սուրեն Մարգարյանն է: news. аm-ը հայտնում է, որ նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, մանրամասները կպարզվեն նախաքննության ավարտից հետո:
Կայքը նաև տեղեկացնում է, որ Սուրեն Մարգարյանը Քաղավիացիայի նախկին պետ Սամվել Մարգարյանի որդին է:
‘