Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն

323

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի շրջանում:

Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Նախորդ հոդվածըԱյսօր Բաբկեն Արարքցյանի ծննդյան օրն է
Հաջորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա. «Ռոմայի» վստահ հաղթանակը, մյուս արդյունքները (տեսանյութ)