Հայտնաբերվել է ևս 6 աճյուն

873

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Հայտնաբերվել է ևս 6 աճյուն։

Փրկարարները հայ զինծառայողների աճյունները տարհանել և տեղափոխել են Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո ՊՈԱԿ։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1642 աճյուն։

Նախորդ հոդվածըԱԱ. Լյովա Գեւորգյանը 10։0 հաղթեց ադրբեջանցուն
Հաջորդ հոդվածըԽավարասերները ծանր են տանում․ ՉԻ