Հայտնաբերվել և տարհանվել է 4 զոհվածի աճյուն

5899

Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն:

Նախնական տվյալներով` զոհվածները ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ):

Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1595 աճյուն:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 125 նոր դեպք, 97 առողջացած, 3 մահ
Հաջորդ հոդվածըԹաթուլ Հակոբյան. Վերընտրված աղետ. Aliq Media