‘Հայտնի անձանց ինքնասպանությունների լուսաբանումը մամուլում հանգեցնում է ինքնասպանությունների աճի’

801

Կորեացի գիտնականների կարծիքով՝ հայտնի մարդկանց ինքնասպանությունների լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում հանգեցնում է ինքնասպանությունների աճի, ասվում է Suicide and Life-Threatening Behavior գիտական ամսագրում տպագրված հոդվածում:

Գիտնականները նման օրինաչափություն են արձանագրել վերջերս Հարավային Կորեայում ամենահայտնի դերասանուհիներից մեկի ինքնասպանությունից հետո: Մասնավորապես՝ նրա մահից հետո մեկ շաբաթվա ընթացքում ԶԼՄ-ներում ինքնասպանության թեմայով նյութերի թիվն ավելացել է 80 անգամ:

Գիտնականները հաշվարկել են, որ վարակիչ օրինակը առնվազն 430 մարդու կյանք է խլել, որոնք որոշել են հետևել իրենց  կուռքերի օրինակին՝ նրանց ինքնասպանությունից հետո չորս շաբաթվա ընթացքում: Ըստ այդմ՝ գիտնականները կոչ են անում քիչ ուշադրություն հրավիրել հայտնի անձանց ինքնասպանություններին՝ չսադրելու համար նրանց երկրպագուներին: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՌԴ ռազմական հայեցակարգում պետք է ներառվի ԱՄՆ-ը՝ որպես գլխավոր հակառակորդ’
Հաջորդ հոդվածը‘DM. Բրիտանիայում քննադատել են Թոնի Բլերին «Տարվա ֆիլանտրոպ» մրցանակի հանձնումը’