‘Հայտնի դարձան 2012թ. «Ոսկե գնդակի» երեք հավակնորդները’

634

Հայտնի են դարձել 2012թ. «Ոսկե գնդակի» երեք հավակնորդների անունները, հաղորդում է The Telegraph-ը: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար մնացել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսին, Անդրես Ինյեստան եւ Կրիշտիանու Ռոնալդուն՝ Մադրիդի «Ռեալից»:

Նշենք, որ այս եռյակը ընտրվել է «Ոսկե գնդակի» 23 հավակնորդներից, որոնց թվում էին.

Սերխիո Ագուերոն (Արգենտինա), Մարիո Բալոտելին (Իտալիա), Սերխիո Ռամոսը (Իսպանիա), Քարիմ Բենզեման (Ֆրանսիա), Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիա), Սերխիո Բուսկետսը (Իսպանիա), Իկեր Կասիլյասը (Իսպանիա), Մեսութ Օզիլը (Գերմանիա), Դիդյե Դրոգբան (Կոտ դ\’Իվուար), Խերարդ Պիկեն (Իսպանիա), Ռադամել Ֆալկաոն (Կոլումբիա), Զլատան Իբրահիմովիչը (Շվեդիա), Մանուել Նոյերը (Գերմանիա), Նեյմարը (Բրազիլիա), Անդրեա Պիրլոն (Իտալիա), Ուեյն Ռունին (Անգլիա), Յայա Տուրեն (Կոտ դ\’Իվուար), Չավին (Իսպանիա), Ռոբին վան Պերսին (Հոլանդիա), Խաբի Ալոնսոն (Իսպանիա):

2012թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա 2013թ. հունվարի 7-ին:

Նախորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրեսի կազմած դիմումը ՍԴ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում աշխարհի վերջի մասին խոսողներին տուգանքով են սպառնում’