‘Հայտնի դերասանուհին ինքնասպանությունից առաջ նամակ է գրել. Ամենաընթերցված ‘

1481

iLur.am-ը այսուհետ սկսում է նոր շարք՝ «Ինչ են ընթերցում կայքերում» խորագրով: Մենք ընտրել ենք ըստ Circle.amի՝ ամենաշատ դիտումներ ունցող տասը կայքեր, որոնց ամենաշատ ընթերցված նյութերը կներկայացնենք ձեզ ամեն երեկո: Այս խորագրով մենք նաեւ կփորձենք հասկանալ, թե ինչն է ընթերցողներին ամենաշատը հետաքրքրում հայկական էլեկտրոնային ԶԼՄներում, եւ որ նյութերն են նախընտրում կարդալ: Վերնագրերում այն ձեզ կներկայացնենք՝ «Ամենաընթերցված» վերտառությամբ: iLur.am-ը պատասխանատվություն չի կրում այս խորագրի ներքո հրապարկվող նյութերի իսկության եւ բովանդակության համար: Այդ նյութերը կարող են նաեւ չհամընկնել iLur.am-ի խմբագրության տեսակետների հետ

Slaq.am. Հայտնի դերասանուհին ինքնասպանությունից առաջ նամակ է գրել

Բոլիվուդի դերասանուհի Ջիահ Խանը մի քանի օր առաջ ինքնասպան էր եղել սեփական տանը` Մումբայում, եւ հայտնաբերվել էր մոր կողմից` կախված: Այսօր բացահայտվել է դերասանուհու ինքնասպանության պատճառը: Նրա մայրը ոստիկանությանն է հանձնել դերասանուհու` մահվանից առաջ գրած նամակը:

Նամակում գրված է. «Չգիտեմ` ինչպես ասեմ Ձեզ, բայց պետք է, որովհետեւ արդեն կորցնելու ոչինչ չունեմ: Ես արդեն ամեն ինչ կորցրել եմ: Եթե սա կարդում եք, ուրեմն արդեն գնացել եմ կամ պատրաստվում եմ գնալ: Ես կոտրված եմ… Ես լքում եմ այս աշխարհը կոտրված երազներով եւ դատարկ խոստումներով: Միակ բանը, որ ուզում եմ հիմա, հավերժ քնելն ու երբեք չարթնանալն է: Ես ոչինչ եմ: Ես ամեն ինչ ունեի»: Կասկածներ կան, որ դերասանուհին կյանքին վերջ է դրել կարիերայի հետ կապված դեպրեսիայի հետեւանքով. yerkir.am-ի փոխանցմամբ տեղեկացնում է Mirror-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ինչպե՞ս քնած մնաց Սուրիկ Խաչատրյանը. մեկնաբանում են պատգամավորները. Ամենաընթերցված ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը 1-ին խաղակեսից հետո հաղթում է Դանիային՝ 2:0’