‘Հայտնի են Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի զույգերը’

526

Տեղի է ունեցել Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչ փուլի 3 զույգերում հաղթողը դեռ հայտնի չէ: 

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակչի վիճակահանությունը

«Բլեքբեռն» — «Սթոք Սիթի»
«Դերբի Քաունթի» — «Ռեդինգ»
«Պրեսթոն» / «Շեֆիլդ Յունայթեդ» — «Քեմբրիջ» / «Մանչեսթեր Յունայթեդ»
«Քրիթալ Փելաս» — «Լիվերպուլ» / «Բոլթոն»
«Արսենալ» — «Միդլսբրո»
«Ասթոն Վիլա» — «Լեսթեր Սիթի»
«Վեսթ Բրոմվիչ» — «Վեսթ Հեմ»

1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները կայանալու են փետրվարի 14-ին: Նախորդ փուլում անակնկալ պարտությունների պատճառով պայքարից դուրս մնացին «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Սաութհեմփթոնը», «Տոտենհեմը»:

Նախորդ հոդվածը‘Այսօր Հայոց բանակի տոնն է’
Հաջորդ հոդվածը‘Վիրավոր զինծառայողի գիտակցությունը առկա է, բայց վիճակը ծանր է. Բժիշկ’