‘
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հրապարակել է այն 55 ֆուտբոլիստների ցանկը, որոնք կհավակնեն 2016/17 մրցաշրջանի արդյունքներով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Հարկ է նշել, որ ցանկում ընդգրկվել են Մադրիդի «Ռեալ»-ի 13 խաղացողներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Այդ ֆուտբոլիստների միջից կընտրվեն նաև լավագույն 11-ը (1 դարպասապահ, 4 պաշտպան, 3 կիսապաշտպան, 3 հարձակվող), որոնք կկազմեն տարվա խորհրդանշական հավաքականը:
Հաղթողների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 23-ին Լոնդոնում՝ ՖԻՖԱ-ի The Best FIFA Football Awards մրցանակաբաշխության ժամանակ:
55 ֆուտբոլիստներից կազմված ցանկը ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահներ. Բուֆոն («Յուվենթուս»), Դե Խեա («Ման. Յունայթեդ»), Կ. Նավաս («Ռեալ» Մ.), Նոյեր («Բավարիա»), Օբլակ («Ատլետիկո» Մ.):
Պաշտպաններ. Ալաբա («Բավարիա»), Ալբա («Բարսելոնա»), Դանի Ալվես (ՊՍԺ), Բոատենգ («Բավարիա»), Բոնուչի («Յուվենթուս»), Կարվախալ («Ռեալ» Մ.), Կյելինի («Յուվենթուս»), Գոդին («Ատլետիկո» Մ.), Հումելս («Բավարիա»), Լամ («Բավարիա»), Դավիդ Լուիս («Չելսի»), Մարսելո («Ռեալ» Մ.), Մասկերանո («Բարսելոնա»), Պեպե («Ռեալ» Մ./«Բեշիքթաշ»), Պիկե («Բարսելոնա»), Ռամոս («Ռեալ» Մ.), Տիագո Սիլվա (ՊՍԺ), Ումտիտի («Բարսելոնա»), Վալենսիա («Ման. Յունայթեդ»), Վարան («Ռեալ» Մ.):
Կիսապաշտպաններ. Ալկանտարա («Բավարիա»), Վիդալ («Բավարիա»), Բուսկետս («Բարսելոնա»), Ինիեստա («Բարսելոնա»), Կազեմիրո («Ռեալ» Մ.), Կրոս («Ռեա» Մ.), Իսկո («Ռեալ» Մ.), Մոդրիչ («Ռեալ» Մ.), Կոուտինյո («Լիվերպուլ»), Ազար («Չելսի»), Կանտե («Չելսի»), Մատիչ («Չելսի»/«Ման. Յունայթեդ»), Պոգբա («Ման. Յունայթեդ»), Օզիլ («Արսենալ»), Վերատի (ՊՍԺ):
Հարձակվողներ. Բեյլ («Ռեալ» Մ.), Բենզեմա («Ռեալ» Մ.), Ռոնալդու («Ռեալ» Մ.), Կավանի (ՊՍԺ), Մբապե («Մոնակո»/ՊՍԺ), Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ) Մեսսի («Բարսելոնա»), Լ. Սուարես («Բարսելոնա»), Գրիզման («Ատլետիկո» Մ.), Իբրահիմովիչ («Ման. Յունայթեդ»), Լուկակու («Էվերթոն»/«Ման. Յունայթեդ»), Քեյն («Տոտենհեմ»), Դիբալա («Յուվենթուս»), Լևանդովսկի («Բավարիա»), Ալեքսիս Սանչես («Արսենալ»):
‘