‘Հայտնի են Արթուր Աբրահամի մրցակիցը և մենամարտի անցկացման վայրը’

1183

‘

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ: Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում: Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար, և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Արթուր Աբրահամը հաղթական է տրամադրված:

«Իմ վերջին մենամարտից հետո խոսել եմ մարզչիս` Ուլի Վեգների հետ, և նա ինձ օգնել է ճիշտ որոշում կայացնել: Ես դեռ պատրաստ չեմ հեռանալ բռնցքամարտից, դեռ անելիքներ ունեմ բռնցքամարտում, պետք է վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անհամբեր սպասում եմ Պատրիկ Նիլսենի հետ մենամարտին` դիտարժան մրցելույթ ցուցադրելու իմ մարտարվեստի երկրպագուների համար: Պատրիկը լավ բռնցքամարտիկ է: Սա լավ փորձ կլինի ինձ համար, և կարող եմ ապացուցել, որ պատրաստ եմ նորից վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Արթուր Աբրահամը:

Պատրիկ Նիլսենը ևս խոսել է հաղթելու իր ցանկության մասին:

‘

Նախորդ հոդվածը‘«Այնտրախտի» ղեկավարությունը թիմից վռնդել է ադրբեջանական ֆուտբոլի ծագող աստղին’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստն ըստ Բալոտելիի’