Հայտնի են Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

220

Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք հավակնում են տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ 

Հավակնորդների թվում են Ռիյադ Մահրեզը («Մանչեսթեր Սիթի», «Ալ Ահլի», Ալժիր), Անդրե-Ֆրանկ Զամբո-Անգիսան («Նապոլի», Կամեռուն), Վենսան Աբուբակարը («Բեշիքթաշ», Կամեռուն), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», Եգիպտոս), Աշրաֆ Հակիմին («Պարի Սեն Ժերմեն», Մարոկկո), Սոֆյան Ամրաբատը («Ֆիորենտինա», «Մանչեսթեր Յունայթեդ», Մարոկկո), Յասին Բունուն («Սևիլիա», «Ալ Հիլալ», Մարոկկո), Յուսեֆ Էն-Նեսիրին («Սևիլիա», Մարոկկո), Վիկտոր Օսիմհենը («Նապոլի», Նիգերիա) և Սադիո Մանեն («Բավարիա», «Ալ Նասր», Սենեգալ)։ 

Անցած տարի մրցանակը տրվել էր Սադիո Մանեին։ 

Նախորդ հոդվածըՌոբերտ Փեյջ․ Ուելսի հավաքականն այժմ շատ լավ մարզավիճակում է
Հաջորդ հոդվածըԿառլոս Ալկարասը ATP Finals-ի կիաեզրափակիչի ուղեգիր նվաճեց ու կխաղա Ջոկովիչի հետ