‘
Կայացան Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին երկու հանդիպումները:
Գերմանիայի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Կամերունի ընտրանուն: Այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել գերմանացի 21-ամյա հարձակվող Թիմո Վերները, որը դուբլի հեղինակ էր դարձել:
Մյուս խաղում Չիլիի և Ավստրալիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին՝ 1:1 հաշվով: Այստեղ էլ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ավստրալացիների հարձակվող Ջեյմս Տրոիզին, որին հաջողվել էր բացել հանդիպման հաշիվը:
Հավելենք, որ խաղի լավագույն ֆուտբոլիստին ընտրում են երկրպագուները bud-match.com կայքում: Քվեարկությունը տևում է խաղի մեկնարկից մինչև ավարտը:


‘