‘Հայտնի են Գյումրիում սպանված ընտանիքի անդամների անունները. Վիրավոր երեխան վիրահատվել է’

1508

Գյումրիում տեղի ունեցած սպանության զոհերի անունները հայտնի են, տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանին:

Ըստ աղբյուրի՝ սպանվել են Սերյոժ Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, (որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (քույրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա):

Ընտանիքի յոթերորդ անդամին՝ 6-ամսական երեխային տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել:  Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը Tert.am-ին տեղեկացրել է, որ  երեխան հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում կտրած, ծակած վերքերի առկայությամբ: Կուրղինյանի խոսքով, կատարվել է որովայնի խոռոչի օրգանների ստուգում, և որևէ խոռոչային օրգան չի վնասվել:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով, սպանության մեջ կակածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ծռայող Վալերի Պերմյակովը: 

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Ֆեյսբուքում տեղեկացնում , որ, դեպքի վայրում  ԱԿՄ ինքնաձիգի 27 պարկուճ է հայտնաբերվել: 

Նախորդ հոդվածը‘Հայտնի է Գյումրիում 6 հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականի անունը -«Երկիր Մեդիա»’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը փնտրում է սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականին’