‘
Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան հրապարակել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի հինգ թեկնածուների անունները, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:
2012 թվականի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են. Ալեքսանդր Սոնգը (Կամերուն, «Բարսելոնա), Անդրե Այուն (Գանա, «Մարսել»), Դեմբա Բան (Սենեգալ, «Նյուքասլ»), Դիդյե Դրոգբան (Կոտ-դ\’Իվուար, «Շանհայ Շենհուա») եւ Յայա Տուրեն (Կոտ-դ\’Իվուար, «Մանչեսթեր Սիթի»):
Հինգ թեկնածուները որոշվել են Աֆրիկյան երկրների հավաքականների գլխավոր մարզիչների եւ ֆեդերացիաների ղեկավարների քվեարկության արդյունքում: Նոյեմբերի վերջում քվեարկությամբ կորոշվեն երեք թեկնածուները: Իսկ հաղթողի անունը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին Գանայի մայրաքաղաք Աքրայում կայանալիք արարողության ժամանակ:
‘