‘Հայտնի են դարձել Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը’

1188

Գերմանիայի սպորտային լրագրողների ասոցիացիան ընտրել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստին և մարզչին:

Քվեարկության արդյունքում հավաքած 185 միավորով լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը: Նշենք, որ ֆուտբոլիստն առաջին անգամ է այս մրցանակին արժանանում:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Ֆրայբուրգ»-ի հարձակվող Նիլս Պետերսենը (39 ձայն), իսկ երրորդում «Շալկե-04»-ի պաշտպան Նալդոն է (38 ձայն):

Նշենք, որ լավագույն մարզիչ է ճանաչվել Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը, ով թիմի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն:

Նախորդ հոդվածը‘Երեկոյան հնարավոր է՝ անձրեւի’
Հաջորդ հոդվածը‘Դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է մահացել’