‘
Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին խոսել է թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի և գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ապագայի մասին:
«Իհարկե, Դիբալան կմնա: Նա «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է և կշարունակի իր ելույթները «ծեր սինյորայի» կազմում:
Ալեգրիի հետ սովորական հանդիպում ենք ունենալու:
Հիմա ժամանակը չէ ապագայի մասին խոսելը: Կասեմ միայն մի բան, որ մենք մտածում ենք թիմը բարելավելու մասին»,- Պարատիչիի խոսքն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Երեկ՝ ապրիլի 21-ին, թուրինյան ակումբը 8-րդ անգամ անընդմեջ նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումը:
‘