‘Հայտնի են դարձել Յանուկովիչի ելույթի տեղն ու ժամը (ուղիղ)’

861

Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը նոր ուղերձով հանդես կգա այսօր, ժամը 13.00-ին, Դոնի Ռոստովի «ВертолЭкспо» ցուցասրահի «Ամետիստ» դահլիճում, հաղորդում է РИА Новости-ն: «Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները դահլիճ  կարող են մտնել միայն համապատասխան վկայականներով, ինչպես նաև՝ անվտանգության համապատասխան ստուգում անցնելուց հետո»,- տեղեկացրել է լրատվական գործակալության աղբյուրը: Միջոցառումը կազմակերպել է Յանուկովիչի մերձավոր շրջապատը:

Նախորդ անգամ Յանուկովիչը Դոնի Ռոստովում ելույթ է ունեցել փետրվարի 28-ին:

Վիկտոր Յանուկովիչը Կիևից փախել է 2014 թ. փետրվարի վերջին՝ ընդդիմության ներկայացուցիչների և ուժայինների փողոցային ընդհարումների ամենաթեժ պահին: Գերագույն ռադայում մեծամասնություն ստացած ընդդիմությունը հեռացրեց նրան իշխանությունից և նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Ալեքսանդր Տուրչինովին, իսկ վարչապետ՝ Արսենի Յացենյուկին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի ԱԳՆ. Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները հնարավոր են արդեն այս շաբաթ’
Հաջորդ հոդվածը‘ ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’