‘Հայտնի են դարձել «Ոսկե գնդակի» հավակնորդները’

1214

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հրապարակել է 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի 3 թեկնածուների անունները: Այսպիսով՝ այս տարի «Ոսկե գնդակի» համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն, կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսսին և Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած 28-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը Մյունխենի «Բավարիայից»: Այս մասին գրում է Р-Спoрт-ը:

Հաղթողի անունը հայտնի կդառնա 2015-ի հունվարի 12-ին Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Նախորդ տարի «Ոսկե գնդակին» արժանացել է Քրիստիանո Ռոնալդուն, իսկ մինչև այդ մրցանակը 4 անգամ անընդմեջ բաժին էր հասել Լիոնել Մեսսիին: Դարպասապահների շրջանում «Ոսկե գնդակին» արժանացել է միայն լեգենդար Լև Յաշինը, ով մրցանակը ստացել է 1963-ին:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ականները կրկին քվեարկում էին ուրիշի փոխարեն (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Վաղը ԵԱՀԿ առաքելությունը ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ‘