‘Հայտնի են դարձել տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի հավակնորդները’

705

Այսօր հայտնի են դարձել «Ոսկե գնդակի» 23 հավակնորդները, որոնցից էլ կընտրվի տարվա լավագույն ֆուտբոլիստը, տեղեկացում է France Football-ը: Նշենք, որ նրանցից 6-ը ներկայացնում են Մադրիդի «Ռեալը», 5-ը՝ «Բարսելոնան»:

Լավագույն ֆուտբոլիստնի հավակնորդների անունները.

Հավակնորդների թվում են` Անդրես Ինյեստա (Իսպանիա), Սերխիո Ագուերո (Արգենտինա), Մարիո Բալոտելի (Իտալիա), Սերխիո Ռամոս (Իսպանիա), Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա), Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա), Սերխիո Բուսկետս (Իսպանիա), Իկեր Կասիլյաս (Իսպանիա), Մեսութ Օզիլ (Գերմանիա), Դիդյե Դրոգբա (Կոտ դ\’Իվուար), Խերարդ Պիկե (Իսպանիա), Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա), Լիոնել Մեսի (Արգենտինա), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա), Մանուել Նոյեր (Գերմանիա), Նեյմար (Բրազիլիա), Անդրեա Պիրլո (Իտալիա), Ուեյն Ռունի (Անգլիա), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Յայա Տուրե (Կոտ դ\’Իվուար), Չավի (Իսպանիա), Ռոբին վան Պերսի (Հոլանդիա), Խաբի Ալոնսո (Իսպանիա):

Նշենք, որ քվեարկությանը մասնակցելու են ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները եւ լրագրողները, որոնք երեք լավագույն ֆուտբոլիստներին կարող են տալ 5, 3 եւ 1 միավոր:

Բացի այդ, հայտնի են դարձել 10 մարզիչների անունները, որոնցից կընտրվի տարվա լավագույն մարզիչը:

Թեկնածուներն են՝ Յուրգեն Կլոպ («Բորուսիա» Դ.), Յոահիմ Լյով (Գերմանիայի հավաքական), Վիսենտե Դել Բոսկե (Իսպանիայի հավաքական), Յուպ Հայնկես («Բավարիա»), Ռոբերտո Դի Մատեո («Չելսի»), Ռոբերտո Մանչինի («Մանչեսթեր Սիթի»), Ժոզե Մոուրինյո («Ռեալ» Մադրիդ), Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ»), Պեպ Գվարդիոլա («Բարսելոնա»), Չեզարե Պրանդելի (Իտալիայի հավաքական):

Լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի 3 գլխավոր հավակնորդների անունները հայտնի կդառնան նոյեմբերի 29-ին, իսկ հաղթողինը` հունվարի 7-ին:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Դատախազը հանցավորության դեմ պայքարելու փոխարեն ինքն է հանցանք կատարում ‘
Հաջորդ հոդվածը‘Յուլիա Տիմոշոնկոն հացադուլ է հայտարարել ընդդեմ ընտրությունների կեղծման’