‘Հայտնի են դարձել Քաթարի Մունդիալի օգտին քվեարկելու համար 1.5-ական մլն դոլար կաշառք ստացողների անունները’

1227

‘

Գերմանական ARD հեռուստաընկերությամբ ցուցադրվել է վավերագրական ֆիլմ՝ կապված ֆուտբոլի աշխարհի 2022թ. ընդունող երկրի ընտրության և 2010թ. Անգոլայում կայացած ՖԻՖԱ-ի կոնգրեսի հետ:

Ֆիլմում գերմանացի լրագրողների ՖԻՖԱ-ի աղբյուր Ֆեդրա Ալ-Մաջիդը նշում է պաշտոնյաների անուններ, ովքեր կոնգրեսի ժամանակ խոշոր չափի կաշառք են ստացել Քաթարի օգտին քվեարկելու համար:

Այսպիսով՝ կաշառք են ստացել Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ասսա Այատուն, Ժակ Անուման՝ Կոտ դ’ Իվուարից, և Ամոս Մամդուն՝ Նիգերիայից:

«Սկզբում պաշտոնյաներին առաջարկվել է 1-ական մլն եվրո: Բայց այդ գումարը, պարզվում է՝ քիչ է եղել: Դրանից հետո գումարի չափը հասցվել է 1.5-ական մլն-ի»,- տեղեկացրել է Ալ-Մաջիդը:

Հեռուստաընկերության լրագրողները ձերբակալվել էին Քաթարում. «Մենք ձերբակալվել էինք Քաթարում, հարցաքննվել տեղի ոստիկանության ու հետախուզման ծառայության աշխատակիցների կողմից:

Մի քանի օր չէինք կարող լքել երկիրը: Նկարահանող սարքերը, նոութբուքերը, բջջային հեռախոսներն առգրավվել էին և վերադարձվեցին 4 շաբաթ անց: Բոլոր տվյալները կրիչներից ջնջված էին, սարքերը՝ վնասված»,- իր թվիթերյան էջում գրել է հեռուստաընկերության լրագրողներից մեկը:

‘

Նախորդ հոդվածը‘Թանգարանը ցուցադրում է հայ մշակույթի նմուշները՝ ռուսների կողմից դրանք փրկելուց մեկ դար անց ‘
Հաջորդ հոդվածը‘Դե Խեան ընդունել է «Յունայթեդ»-ի առաջարկը’