‘Հայտնի են դարձել Samsung Galaxy S4 մեկնարկային վաճառքի օրը և նախնական գինը’

1362

Samsung Galaxy S4 նորագույն սմարթֆոնի գինը ԱՄՆ-ում կկազմի նվազագույնը $250: Սա 50 դոլարով թանկ է Galaxy -ի գլխավոր հակառակորդ iPhone 5-ի գնից, հաղորդում է NBC հեռուստաալիքը:

16 գբ ծավալով Samsung Galaxy S4-ը նշված գնով կարելի է ձեռք բերել միայն ամերիկյան բջջային օպերատորներից մեկի հետ 2 տարվա օգտագործման պայմանագիր կնքելու դեպքում: Նորամուծության նախնական պատվերները ընդունվելու են ապրիլի 16-ից: Հատկանշական է նաև, որ ԱՄՆ-ում iPhone 5-ն, առանց բջջային օպերատորի հետ պայմանագիր կնքելու, կազմում է 650-850 դոլար:

Ավելի վաղ Samsung ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հայտնել էին, որ Samsung Galaxy S4-ի վաճառքը կմեկնարկի ապրիլի 16-ին, միանգամից 155 երկրներում:

 

Նախորդ հոդվածը‘Վալենտին Յուդաշկինը ներկայացրել է իր նոր հավաքածուն (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ավելի քան 500 մարդ կա դեպի Ռիգայի ծովախորշը սլացող պոկված սառցաբեկորների վրա’