‘Հայտնի են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի զույգերը’

1372

Կայացավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Մայիսի 18-ին, Բազելի «Սանկտ-Յակոբ Պարկ» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ հանդիպման ուղեգրերի համար կպայքարեն հետևյալ զույգերը. 

  • «Շախտյոր» — «Սևիլյա»
  • «Վիլյառեալ» — «Լիվերպուլ»

Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղերը կկայանան ապրիլի 28-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 5-ին: Եզրափակիչ խաղում դաշտի տերի կարգավիճակով հանդես է գալու «Վիլյառեալ»-«Լիվերպուլ» զույգի հաղթողը: 

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչում «Լիվերպուլը» հաղթել է Դորտմունդի «Բորուսսիային», «Սևիլյան»՝ «Ատլետիկին», «Վիլյառեալը»՝ «Սպարտային», իսկ «Շախտյորը»՝ «Բրագային»:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Իմ հեռացման մասին մամուլում են գրում, այնպես որ՝ դա ձեր խնդիրն է, ոչ թե իմ»’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը’