‘Հայտնի են Իսպանիայի 2013-14թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստները (լուսանկարներ)’

955

Այս գիշեր Մադրիդում կայացել է Իսպանիայի 2013-14թթ. առաջնության մրցանակաբաշխությունը:

Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիստիանո Ռոնալդուն հաղթող է ճանաչվել միանգամից 3 անվանակարգում: 29-ամյա պորտուգալացին ճանաչվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստ, լավագույն ռմբարկու և լավագույն գոլի հեղինակ (ավագույնն է ճանաչվել Ռոնալդուի` «Վալենսիայի» դարպասը խփած գոլը):

2013-14թթ. առաջնության լավագույն մարզիչը Դիեգո Սիմեոնեն է, ում գլխավորությամբ Մադրիդի «Ատլետիկոն» հաղթեց Իսպանիայի առաջնության չեմպիոնական պայքարում: Նախորդ մրցաշրջանի արդյունքներով Պրիմերայի լավագույն պաշտպան է ճանաչվել «Ռեալի» ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը: Լավագույն պաշտպանողական ոճի կիսապաշտպանը ևս «Ռեալից» է` Լուկա Մոդրիչը, իսկ լավագույն հարձակողական ոճի կիսապաշտպանի կոչմանն արժանացել է «Բարսելոնայից» Անդրես Ինյեստան («Բարսելոնա»):

Լավագույն դարպասապահի կոչման համար պայքարում հաղթող է ճանաչվել Կեյլոր Նավասը, ով այժմ հանդես է գալիս «Ռեալում», իսկ նախորդ մրցաշրջանում պաշտպանում էր «Լևանտեի» գույները:

Մրցաշրջանի հայտնություն անվանակարգում տիտղոսը շնորհվել է Ռաֆայել Ալկանտարային («Սելտա», «Բարսելոնա»):  «Ռեալ Սոսյեդադն» արժանացել է ֆեյր-փլեյի մրցանակի: Մրցանակ է սահմանվել նաև Իսպանիայի առաջնության լավագույն աֆրիկացի և հարավամերիկացի ֆուտբոլիստների համար: Առաջին անվանակարգում հաղթել է «Պորտուի» կիսապաշտպան Յասիմ Բրաիմին, ով խաղում էր «Գրանադայում», իսկ երկրորդում` «Սևիլյայից» Կարլոս Բակկան:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի նախագահը դեմ է առանց երկրպագուների հանդիպումներ անցկացնելուն’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերին Հայաստանի ճանապարհներին զոհվել է 29 մարդ’