‘Հայտնի են Կոնգոյում ավիավթարի ժամանակ զոհված հայ օդաչուների անունները ‘

781

Հայտնի են դարձել Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում աղետի ենթարկված բեռնատար ինքնաթիռի Հայաստանի քաղաքացի օդաչուների տվյալները:  Այդ մասին հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: 

Եգիպտոսում ՀՀ դեսպանության խնդրանքով` Կոնգոյի Հանրապետությունում
Ռուսաստանյան Դաշնության դեսպանությունից ստացվել է հետևյալ
տեղեկատվությունը.

30.11.2012 թ. ժ. 19:00 մոտակայքում Կոնգոյի Հանրապետության Բրազավիլ
մայրաքաղաքի «Մայա-Մայա» օդանանավակայանից 500 մ հեռավորության վրա վթարի է ենթարկվել հայկական «Ռիջ Էյրվեյզ» ընկերության ԻԼ-76 ինքնաթիռը, որն իրականցնում էր տեղական «Աէրոսերվիս»ընկերության բեռների տեղափոխումը: Վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը` ՀՀ քաղաքացիներ:

Վարազդատ Բալասանյան – Օդանավի հրամանատար, ծն.10.10.1949 թ.

Արա  Թովմասյան
Թադևոս Հովհաննեսյան
Անդրանիկ Գևորգյան
Ավետյան Էդգար-  օպերատոր, ծն. 27.10.1989 թ.

Վթարի պատճառները պարզելու նպատակով Կոնգոյի իշխանությունները քննություն են սկսել:

ԱԳՆ-ը խորը ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատների և մերձավորներին:

 

Նախորդ հոդվածը‘Ճապոնիան պատրաստվում է ոչնչացնել հյուսիսկորեական հրթիռը’
Հաջորդ հոդվածը‘Բալոտելին կրծքին դաջել է Չինգիսխանի խոսքը’