‘Հայտնի են Հալեպ-Երեւան ավտոբուսից առեւանգվածների անունները’

680

Ինչպես տեղեկացրել ենք, Սիրիայում երեկ հայ տղամարդիկ են առեւանգվել: Yerakouyn.com-ը տեղեկացնում է, որ առեւանգվածները, նախկինում հայտարարված հինգի փոխարեն, չորսն են: Նրանք են Գարեգին Հացագործյանը, Կարո Պապօղլյանը, Նարեկ Վարժապետյանը եւ Սաքո Ասատրյանը:

Աղբյուրի համաձայն, զինված մի խումբ Հալեպից Երեւան մեկնող փոքր չափի ավտոբուսը կանգնեցրել է թուրքական սահմանի մոտ: Չորս հայ տղամարդիկ եւ վարորդը առեւանգվել են, իսկ երեք հայ կանանց տեղափոխել են Քիլիս:

Վերջին տեղեկությունների համաձայն, կանայք մինչ այժմ գտնվում են Քիլիսի հյուրանոցներից մեկում:

Նախորդ հոդվածը‘2014-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով կոմիտեն Արցախին օգնությունն առաջնահերթ է համարում’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստներն առաջարկում են դասընթաց՝ «ինչպես վարվել ոստիկանի հետ» թեմայով’