‘Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները’

1226

Հուլիսի հուլիսի 19-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Մրցատյանը  ամփոփելով արդյունքները՝  հայտարարել է մրցանակակիրներին:  Ներկայացնում ենք մրցանակակիրներին՝ ըստ  «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական կայքի:

Միջազգային խաղարկային մրցույթ

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ). «Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի(Ուկրաինա)

Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ).«Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի(Վրաստան)

Մրցատյանի հատուկ մրցանակ. «Նատյուրմորտ», ռեժ.` Ուբերտո Պազոլինի (Մեծ Բրիտանիա/Իտալիա) 

Միջազգային վավերագրական մրցույթ

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ). «Քարե գետը», ռեժ.` Ջիովանի Դոնֆրանչեսկո (Իտալիա/Ֆրանսիա)

Արծաթե ծիրան(2-րդ մրցանակ).«Դոմինոյիէֆեկտը», ռեժ.` Էլվիրա Նևերա, Պյոտր Ռոսոլովսկի (Լեհաստան/Գերմանիա) 

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

Ոսկե  ծիրան (1-ին մրցանակ). «Թեև գիտեմ, որ գետը չորացել է», ռեժ.` Օմար Ռոբերտ Համիլթոն (Պաղեստին/Եգիպտոս/Քաթար/Մեծ Բրիտանիա)

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Կարմիր Հալքը», ռեժ.` Ասմինա Պրոեդրու(Հունաստան)

Հայկական Համայնապատկեր

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ). Լիամետրաժ խաղարկային. «Թևանիկ»,ռեժ.` Ջիվան Ավետիսյան (Հայաստան/Լիտվա)

Ոսկե  ծիրան (1-ին մրցանակ). Կարճամետրաժ խաղարկային. «Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան, (Լեհաստան/Հայաստան)

Արծաթե  ծիրան (2-րդ մրցանակ).Լիամետրաժ-խաղարկային.«Ռոմանտիկները»,,ռեժ.` Արեգ Ազատյան և Շողիկ Թադևոսյան,(Հայաստան)

Դիպլոմ. «Նորմալ եղիր, խնդրում եմ», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ) 

Լավագույն սցենար.: Կաթնեղբայր, ռեժ.` Վահրամ Մխիթարյան (Լեհաստան/Հայաստան) 

Ֆիպրեսի մրցույթ

«Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)

 Էկումենիմ մրցույթ

«Շքամուտքը», ռեժ.` Լուսինե Սարգսյան(Հայաստան)Խրախուսական մրցանակ. «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի(Վրաստան)

Նախորդ հոդվածը‘Մոուրինյուն հայտարարել է, որ «Չելսին» ավարտել է այս ամառվա աշխատանքը տրանսֆերային շուկայում’
Հաջորդ հոդվածը‘Այսօր «Ոսկե ծիրան» 11րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը’