‘
Հայտնի են Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ի հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:
Ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ թիմի հավանական մրցակիցների թվում են Ուելսի «Նյու Սեյնթս»-ը, Հյուսիսային Իռլանդիայի «Լինֆիլդ»-ը, Ֆարերյան կղզիները ներկայացնող «Վիկինգուր»-ը, Մալթայի «Հիբերնիանս»-ը և Անդորրայի «Սանտա Կոլոմա»-ն:
Առաջին երկու որակավորման փուլերի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 19-ին: Առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 27-ին և 28-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 5-6-ին:
Հիշեցնենք, որ անցած տարի «Ալաշկերտ»-ը հանդիպեց «Սանտա Կոլոմա»-ին և կարողացավ երկու խաղերի արդյունքում (0:0, 3:0) դուրս գալ հաջորդ փուլ:
‘