‘
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, թե ովքեր են սպասարկելու Չեմպիոնների լիգայի առաջին քառորդ եզրափակիչ հանդիպումները։
«Պարի Սեն Ժերմենի» և «Բարսելոնայի» հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը՝ Մարկ Կլատենբուրգի գլխավորությամբ։
«Պորտուի» և «Բավարիայի» հանդիպումը կդատի իսպանացի Կարլոս Վելասկո Կարբալյոն իր օգնականների հետ։
‘