‘Հայտնի են տարվա լավագույն մարզչի 3 թեկնածուները’

913

 

Պատվավոր կոչմանը հավակնում են «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ում գլխավորությամբ կատալոնական թիմը նախորդ մրցաշրջանում նվաճեց բոլոր տիտղոսները, Մյունխենի «Բավարիայի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան և Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին։

Ավելի վաղ հրապարակվել էր թեկնածուների տասնյակը, որն ուներ հետևյալ տեսքը.

Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս»), Կարլո Անչելոտի («Ռեալ»/այժմ չի աշխատում), Լորան Բլան (ՊՍԺ), Ունաի Էմերի («Սևիլյա»), Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա»), Լուիս Էնրիկե («Բարսելոնա»), Ժոզե Մոուրինյու («Չելսի»), Խորխե Սամպաոլի (Չիլիի հավաքական), Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո»), Արսեն Վենգեր («Արսենալ»):

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի 3 թեկնածուները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վալդեսի կինը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդին» ‘