‘Հայտնի են Օսկարի հավակնորդները. Ցանկ, ֆոտոշարք’

1153

Այսօր՝ Լոս-Անջելեսում հրապարակվել է ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակի հավակնորդների ցանկը:

Լավագույն ֆիլմ անվանակարգում ներկայացված են հետեւյալ ֆիլմերը.

«Խաբեություն ամերիկյան ձեւով»՝ ռեժ. Դեյվիդ Օ.Ռասսել

«Կապիտան Ֆիլիպս»՝ ռեժ. Պոլ Գրինգրասս

«Նեբրասկա»՝ ռեժ. Ալեքսանդր Փեյն

«Ֆիլոմենա»՝ ռեժ. Սթիվեն Ֆրիրզ

«Ստրկության 12 տարիները»՝ ռեժ. Սթիվ Մաքքուին

«Ձգողականություն»՝ ռեժ. Ալֆոնսո Կուարոն

«Գայլը՝ ՈւոլլՍթրիթից»՝ ռեժ. Մարտին Սկորսեզե

«Նա»՝ ռեժ. Սփայկ Ջոնս

«Գնորդների դալլասյան ակումբը»՝ ռեժ. Ժան-Մարկ Վալլե

Լավագույն ռեժիսոր անվանակարգում կպայքարեն Դեյվիդ Օ.Ռոսելլը, Ալֆոնսո Կուարոնը, Ալեքսանդր Փեյնը, Սթիվ Մաքքուինն ու Մարտին Սկորսեզեն:

Օսկարի արձանիկին են հավակնում նաեւ դերասաններ Քեյթ Բլանշետը, Սանդրա Բուլլոկը, Ջուդի  Դենչը, Մերիլ Սթրիփը, Քրիսթիան Բեյլը, Լեոնարդո դի Կապրիոն, Մեթյու Մաքքոնահին:

Ամենաշատ անվանակարգերում առաջադրված են երկու ֆիլմեր. «Խաբեություն ամերիկյան ձեւով» եւ «Ձգողականությունը»:

Օսկարի մրցանակակիրների անունները կհնչեցվեն արձանիկների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, որը կկայանա Լոս-Անջելեսի Dolby Theatre-ում՝ մարտի 2-ին:

Նախորդ հոդվածը‘Ընթացիկ ձմեռը Հայաստանի համար բացառիկ էր’
Հաջորդ հոդվածը‘Նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն»-ի պետի նոր պաշտոնակատար’