‘
Ֆրանսիացի Սերժ Արոշը և ամերիկացի Դևիդ Վայնլենդն այսօր դարձել են Նոբելյան մրցանակաբաշխության դափնեկիրներ՝ քվանտային ֆիզիկայի բնագավառում իրենց հետազոտությունների համար: Ինչպես հայտարարեց Գիտությունների թագավորական ակադեմիային կից Նոբելյան հանձնաժողովը՝ «գիտնականների փորձերը հնարավորություն են տալիս անմիջական դիտարկում իրականացնելու առանձին քվանտային համակարգերի նկատմամբ և կառավարելու դրանք՝ առանց քայքայելու այդ համակարգերը»:
‘