‘Հայտնի են 1/8-ի առաջին զույգերը. Բրազիլիա-Չիլի, Հոլանդիա – Մեքսիկա (տեսանյութ)’

830

Ավարտվեցին զուգահեռաբար ընթացող A խմբի Բրազիլիա-Կամերուն և Մեքսիկա-Խորվաթիա հանդիպումները: Կամերունի հավաքականն այս խմբի հետնապահն էր և արդեն իսկ դուրս  էր մնացել հաջորդ փուլից: Դա չխանգարեց, որ հանդիպումը բավական գոլառատ ու դիտարժան լինի: Բրազիլացիները 4 գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը և ընդունեցին միայն մեկը:

Այսպիսով, Բրազիլիան խմբային փուլում 3:1 հաշվով հաղթեց Խորվաթիային, գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Մեքսիկայի հետ, Կամերունի նկատմամբ առավելության հասավ 4:1 հաշվով և A խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, ինչը նշանակում է, որ 1/8 եզրափակչում Սկոլարիի թիմը մրցելու է B խմբի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Չիլիի ընտրանու հետ:

1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև Մեքսիկայի հավաքականը: Այստեղ պայքարը թեժ էր և լարված: Մեքսիկացիները պաշտպանվում էին անձնուրացաբար՝ ոչ մի հնարավորություն չտալով Խորվաթիային: Այստեղ գոլերը գրանցվեցին միայն խաղավերջում, երբ Մեքսիկան հակառակորդի դարպասը խփեց 3 գոլ, իսկ իր սեփական դարպասն ընդունեց 1-ը: Արդյունքում՝ Բրազիլիան և Մեքսիկան 3 խաղից հետո վաստակեցին 7-ական միավոր, սակայն գնդակների  տարբերության շնորհիվ բրազիլացիները զբաղեցրեցին առաջին տեղը, իսկ մեքսիկացիները` երկրորդ: 1/8 եզրափակիչում  Մեքսիկան իր ուժերը կչափի Հոլանդիայի հետ:

1/8-ի խաղերը տեղի կունենան հունիսի 28-ին և 29-ին:

Նշենք նաև, որ Մեքսիկայի հավաքականը արդեն 6-րդ անգամ անընդմեջ դուրս է գալիս խմբից, սակայն այդ 6 անգամից և ոչ մի անգամ չի կարողացել հաղթահարել 1/8-ի արգելքը:

ԱԱ 2014․ Խումբ A. Արդյունքներ / Աղյուսակ․ 

ԽՈՐՎԱԹԻԱ – ՄԵՔՍԻԿԱ 1-3 (0-0) MC
0-1՝ Մարկես 72՛, 0-2՝ Գուարդադո 75՛, 0-3՝ Էրնանդես 82՛, 1-3՝ Պերիշիչ 87՛
ԿԱՄԵՐՈՒՆ – ԲՐԱԶԻԼԻԱ 1-4 (1-2) MC
0-1՝ Նեյմար 17՛, 1-1՝ Մատիպ 26՛, 1-2՝ Նեյմար 34՛, 1-3՝ Ֆրեդ 50՛, 1-4՝ Ֆերնանդինյու 85՛
ԿԱՄԵՐՈՒՆ – ԽՈՐՎԱԹԻԱ 0-4 (0-1) MC
0-1՝ Օլիչ 11՛, 0-2՝ Պերիշիչ 48՛, 0-3՝ Մանջուկիչ 61՛, 0-4՝ Մանջուկիչ 73՛
ԲՐԱԶԻԼԻԱ – ՄԵՔՍԻԿԱ 0-0 MC
ՄԵՔՍԻԿԱ – ԿԱՄԵՐՈՒՆ 1-0 (0-0) MC
1-0՝ Պերալտա 61՛
ԲՐԱԶԻԼԻԱ – ԽՈՐՎԱԹԻԱ 3-1 (1-1) MC
0-1՝ Մարսելո 11՛ (ինք), 1-1՝ Նեյմար 29՛, 2-1՝ Նեյմար 71՛ (11մ), 3-1՝ Օսկար 90՛

 

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԲՐԱԶԻԼԻԱ 3 2 1 0 7 2 7
2 ՄԵՔՍԻԿԱ 3 2 1 0 4 1 7
3 ԽՈՐՎԱԹԻԱ 3 1 0 2 6 6 3
4 ԿԱՄԵՐՈՒՆ 3 0 0 3 1 9 0

Նախորդ հոդվածը‘B Խումբ. Հոլանդիան գրավեց առաջին տեղը, Վիլյան դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘. Բրազիլիան և Մեքսիկան հաղթանակներ տարան. Նրանք 1/8 եզրափակիչում են (տեսանյութեր)’