‘
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) հրապարակել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները:
Այդ ցանկում են հայտնվել Դավիդ դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Լերոյ Սանեն, Դավիդ Սիլվան, Կևին դե Բրյույնեն (բոլորը «Մանչեսթեր Սիթի») ու Հարի Քեյնը («Տոտենհեմ»):
Նախորդ տարի այդ մրցանակին արժանացել էր «Չելսի»-ի կիսապաշտպան Նգոլո Կանտեն:
‘