Հայտնի է՝ որ դեպքում Ռաֆայել Մարկեսը կգլխավորի «Բարսելոնան»

252

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է, որ թիմի հաջորդ գլխավոր մարզիչը կլինի մեքսիկացի Ռաֆայել Մարկեսը, եթե ակումբին չհաջողվի պայմանավորվել ավելի անվանի մասնագետի հետ, հաղորդում է Sport.es-ը։

Այն բանից հետո, երբ Չավի Էրնանդեսը հայտարարեց այս մրցաշրջանի վերջում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին, ակումբի նախագահ Ժոան Լապորտան ու սպորտային տնօրեն Դեկուն կազմել են զարգացման ճանապարհային քարտեզ։ Ըստ այդ ծրագրի՝ Իսպանիայի չեմպիոնը կփորձի պայմանագիր կնքել եվրագավաթային փորձ ունեցող անվանի մասնագետի հետ։ Եթե դա չհաջոցվի, թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը կվստահվի Ռաֆայել Մարկեսին։

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի տարիներին 44-ամյա Մարկեսը 2003-2010-ին խաղացել է կատալոնական ակումբում։ 2022 թվականից մեքսիկացին գլխավորւմ է «Բարսելոնայի» երկրորդ թիմը։

Նախորդ հոդվածըԻտալական մաֆիան սպառնում է Գատուզոյի ընտանիքին
Հաջորդ հոդվածըՍամուել Էտո՛Օ-ն հրաժարական է տվել Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից