Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Արգենտինա — Նիդեռլանդներ հանդիպման ժամանակ ամերիկացի լրագրող Գրանտ Ուոլը մահացել է աորտայի անեւրիզմայի հետեւանքով։ Այդ մասին հայտնել է ամերիկյան CBS-ի լրագրողի կինը։
«Այդպիսի հիվանդությունը կարող է տարիներով զարգանալ եւ ոչ մի ախտանիշ չունենալ»,- Սելին Գունդերի խոսքը մեջբերում է CBS-ը։
48-ամյա Գրանտ Ուոլի եղբայրը հայտարարել էր, որ Քաթարում լրագրողը սպառնալիքներ է ստացել ԼԳԲՏ համայնքին աջակցություն հայտնելու համար։