‘Հայտնի է Ադրբեջանի սահմանն անցած ՀՀ քաղաքացու անունը’

1188

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանական լրատվականներում տեղեկություն է տարածվում, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելիս ՀՀ ևս մեկ քաղաքացի են ձերբակալել: Ադրբեջանական APA-ին երկրի Ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովն ասել է, որ Հայաստանի քաղաքացին 20-22 տարեկան է, ինքնությունը դեռ հաստատված չէ: Քիչ առաջ razm.info-ն տեղեկատվություն տարածեց, որ Ադրբեջանական xezerxeber.az կայքն արդեն հրապարակել է սահմանն անցած ՀՀ քաղաքացու լուսանկարը, որը քաղաքացիական հագուստով է, իսկ Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովի խոսքերով՝ նա ծնվել է 1991-ին, անուն-ազգանունը՝ Արսեն Խոջայան։

Ռազմինֆոյին հաջողվեց պարզել, որ նման անձնական տվյալներով բնակիչ կա Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ Ռազմինֆոն տեղեկության հաստատման կամ հերքման նպատակով դիմեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանին։ Վերջինս ասաց, որ հիմա փնտրում են երիատասարդին, ճշտումներ են կատարում, դեռևս որևէ բան հաստատապես ասել չեն կարող։

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցիները տեղեկացնում են ևս մեկ հայ գերու մասին.PanARMENIAN.Net’
Հաջորդ հոդվածը‘Սիրիական Հոմս քաղաքի հայկական թաղամասում ահաբեկչություն է տեղի ունեցել’