‘Հայտնի է ամենաթանկ ֆուտբոլային ակումբի անունը’

802

Չինական «Գուանչժոու Էվերգրանդը» դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբը՝ շրջանցելով Մադրիդի «Ռեալին» ու «Մանչեսթեր Յունայթեդին»։

Ասիական ֆուտբոլում վերջին տարիներին գերիշխող դիրք զբաղեցնող ակումբը բաժնետոմսերի մի մասը վաճառել է ռեկորդային գնով։ Դրանից հետո չինական գրանդի շուկայական արժեքը գերազանցել է 3 միլիարդ եվրոն։ «Ռեալի» արժեքը 2015-ի վերջին կազմել է 2,95 միլիարդ, «Ման. Յունայթեդինը»՝ 2,9 միլիարդ։

«Գունաչժոու Էվերգրանդը» Ասիայում և Չինաստանում ռեկորդների մեծ մասի հեղինակն է։ 2016 թվականի փետրվարին ակումբն աչքի ընկավ «Ատլետիկոյից» հարձակվող Ջեքսոն Մարտինեսի՝ 42 մլն եվրո արժողությամբ աղմկոտ տրանսֆերով։ Չինական ակումբը գլխավորում է Բրազիլիայի հավաքականին 2002-ին աշխարհի չեմպիոն դարձրած Լուիս Ֆելիպե Սկոլարին։

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի ՖՖ-ում Պլատինիի և Բլատերի վերաբերյալ փաստաթղթեր են հայտնաբերվել ‘
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Ես ոչ մի խնդիր չունեմ Վան Գալի հետ, բայց չեմ ուզում պարտվել նրան»’