Հայտնի է ԱՊԼ-ի՝ ամսվա լավագույն մարզիչը

404

«Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի դեկտեմբերի լավագույն մարզիչ։

Իսպանացի մասնագետը քվեարկության արդյունքում շրջանցել է Յուրգեն Կլոպին (Լիվերպուլ), Անդոնի Իրաոլային (Բորնմութ) և Դևիդ Մոյեսին (Վեսթ Հեմ):

Անցյալ ամիս Բիրմինգհեմը ներկայացնող թիմը պարտվել է 7 հանդիպումներից մեկում՝ հաղթելով 4-ում և երկու անգամ ոչ-ոքի խաղալով:

Էմերին իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է ստացել այս մրցանակը։ Նա 2023 թվականի ապրիլին դարձավ ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ։

Նախորդ հոդվածըFourFourTwo․ Ֆուտբոլի պատմության լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստները
Հաջորդ հոդվածըՉինաստանի թիմի նախկին մարզիչը պաշտոնը ստացել էր կաշառքի դիմաց եւ մասնակցել է պայմանավորված հանդիպումների