‘
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է այն մրցավարի անունը, ով սպասարկելու է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» և Մյունխենի «Բավարիայի» առաջին հանդիպումը։
Կատալոնիայի մայրաքաղաքում կայանալիք առաջին հանդիպումը վստահվել է իտալական մրցավարական անձնակազմին՝ Նիկոլա Ռիցոլիի գլխավորությամբ։
Թիմերը կմրցեն մայիսի 6-ին։
‘