‘
Գերմանիայի և Իտալիայի հավաքականների միջև Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի խաղի գլխավոր մրցավար է նշանակվել հունգարացի Վիկտոր Կաշային:
«Եվրո 2016»-ում Կաշաին աշխատել է Ֆրանսիա – Ռումինիա ու Իտալիա – Շվեդիա խմբային փուլի հանդիպումներում: Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
40-ամյա հունգարացի մրցավարը «Եվրո 2016»-ի եզրափակիչը սպասարկելու 3 գլխավոր թեկնածուներից է: Գերմանիա – Իտալիա հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին Բորդոյում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:
‘