‘
Հայտնի են դարձել Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։
Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցիացիան մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին, ով 33 խաղում դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ով մասնակցած 30 խաղում 20 գոլ է խփել:
‘