‘Հայտնի է դարձել Արեն Մանուկյանին բերման ենթարկելու պատճառը’

1790

Ինչպես քիչ առաջ հաղորդել էինք, Փակ շուկայի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել Հայ ազգային կոնգրեսի անդամ Արեն Մանուկյանին: Հիշեցնենք, որ Փակ շուկայի մոտ այսօր տեղի է ունեցել «Ազատենք հուշարձանը օլիգարխից» ակցիան, որի ընթացքում քաղաքացիական ակտիվիստների դեմ են դուրս եկել տեղի բնակիչ ներկայացած մի քանի տասնյակ մարդիկ և տեղի է ունեցել բախում նրանց միջեւ:

Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում գտնվող Արեն Մանուկյանը մեզ հայտնեց, որ ինքը մեղադրվում է Վարչական օրինախախտումների վերաբերյալ օրենքի 182 հոդվածով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Արենը նաև հայտնեց, որ իրեն առաջադրվող մեղադրանքը միանգամայն անհիմն է:

Կոնգրեսի վարչության անդամ Արեգ Գեւորգյանը iLur.am-ին տեղեկացրել էր, որ Արեն Մանուկյանն այժմ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում է: Այնտեղ են նաեւ ՀԱԿ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը: Արեգ Գեւորգյանը տեղեկացրեց նաեւ, որ քիչ առաջ ոստիկանություն բերեցին Փակ շուկայի տարածքում քաղաքացիական ակտիվիստների դեմ ընդդիմացող կանանցից մեկին, անցուդարձին հետեւող եւ ակտիվիստների հետ բախուներ հրահրող  մի քանի «պարապած տղաների», ինչպես նաեւ ակտիվիստ Վարդգես Գասպարիին:

Նախորդ հոդվածը‘6 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘«Ինձ քո մշակույթը պետք չի, իմ դախլն ա պետք». Քաղաքացիներն ընդդեմ ամբոխի Փակ շուկայի մոտ (տեսանյութ)’